Երեխայի սեռն իմանալ 7 շաբաթ անց

Երեխայի սեռն իմանալ 7 շաբաթ անց
Բրիտանացի բժիշկները հատուկ թեստ են մշակել, որն արյան անալիզի միջոցով պարզում է ապագա երեխայի սեռը բեղմնավորումից ընդամենը 7 շաբաթ անց: Այս ցուցանիշը 3 շաբաթ արագությամբ գերազանցում է երեխայի սեռը պարզելու մինչ այս գոյություն ունեցող հնարավորությաը: Երեխայի սեռը պարզում են արյան քրոմոսոմների միջոցով: Եթե մոր արյան մեջ Y քրոմոսոմ հայտնաբերվի, կծնվի տղա, եթե ոչ` աղջիկ: Բանն այն է, որ իգական սեռի ներկայացուցիչների արյունը Y քրոմոսոմներ չի պարունակում: Նոր թեստի ճշմարտացիությունը կազմում է 99 տոկոս: Այն արդեն կիրառվում է ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում եւ Իսրայելում: