14-ամյա աղջկան գնել են 80-ամյա ամուսնուց

14-ամյա աղջկան գնել են 80-ամյա ամուսնուց
Սաուդյան Արաբիայի բնակիչ 14-ամյա Նուրիի պատմությունը հայտնի է դարձել նաեւ իր երկրի սահմաններից դուրս, քանի որ նրա հայրը խաբեությամբ սեփական աղջկան ամուսնացրել էր 80-ամյա Ահմեդ Ռախիմի հետ` թանկարժեք օժիտի դիմաց: Ամուսնությունից հետո Նուրիի դժբախտության մասին հայտնի է դառնում շատերին, նրա ընտանիքը, բացի հորից, եւս դեմ էր այդ միասնությանը: Ի վերջո գտնվել է մի անհայտ բարեգործ, ով Ահմեդ Ռախինին վճարել է 17 հազար դոլար, որից հետո միայն ամուսինը համաձայնել է ազատ արձակել կնոջը՝ պաշտոնապես ամուսնալուծվելով նրանից: 80-ամյա Ահմեդը «Օկազ» թերթի հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է նոր կին գտնել իր համար: «Ես չեմ հրաժարվի կին որոնելուց, որը կփրկի ինձ իմ կյանքի երեկոյի միայնությունից»,- ասել է ծերուկը: