29-ամյա կինն ամուսնացել է ինքն իր հետ

29-ամյա կինն ամուսնացել է ինքն իր հետ
Թայվանի բնակչուհի Չեն Վեյն ամուսնացել է ինքն իր հետ,- հաղորդում է BBC-ն: 29-ամյա կինը արտասովոր ամուսնական արարողության ընթացքում ինքն իր մատին ամուսնական մատանի է դրել եւ հայտարարել իրեն իր կինը: Թայվանցիներից շատերը քննադատել են Չեն Վեյնի քայլը՝ կարծելով, թե նա հարսանեկան արարողություն է բեմականացրել նվերներ ստանալու համար, իսկ աշխարհի տարբեր երկրների կանայք իրենց աջակցությունն են հայտնել այս յուրօրինակ բողոքի ակցիային:



Չեն Վեյնը նշել է, որ ինքն իր հետ ամուսնությունը կազմակերպել է ի նշան բողոքի ընդդեմ Թայվանում կանանց դեմ իրականացվող ճնշումների: Նրանցից շատերը հոգեբանական ճնշումների են ենթարկվում ամուսնացած չլինելու պատճառով: «Եթե ես ամուսնանում եմ ինքս ինձ հետ, դա նշանակում է, որ ես սիրելու եմ միայն ինձ»,- հայտարարել է համարձակ թայվանուհին: BBC-ն նշում է, որ թայվանցի տղամարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ամուսնությունն ու մայրանալը կնոջ համար առավել կարեւոր են, քան կարիերան: