Մարդ, որը երկու անգամ փոխել է սեռը

Մարդ, որը երկու անգամ փոխել է սեռը
50-ամյա անգլիացի բիզնեսմեն Չարլզ Կեյնը 1987 թվականին վիրահատական ճանապարհով փոխել էր իր սեռը` դառնալով կին: Նա Սամանտայի կերպարով ապրել է 7 տարի, որի ընթացքում բազմաթիվ սիրավեպեր է ունեցել տղամարդկանց հետ: Այնուամենայնիվ, տեւական դեպրեսիաներն ու անհաջող անձնական կյանքը ստիպել են միս Կեյնին կրկին միստր Կեյն դառնալ: 2004 թվականին Սամանտան 50 հազար դոլար է վճարել բժիշկներին կրկին Չարլզ դառնալու համար:




Վիրահատությունից հետո Չարլզի բախտը չի բերել կանանց հարցում, սակայն 2009 թվականին նա հանդիպել է իր ներկայիս կնոջը` 29-ամյա Վիկտորիային: «Ես այլեւս երբեք սեռը փոխելու վիրահատության չեմ դիմի, նման վիրահատություններն ընդհանրապես պետք է արգելվեն, այն տղամարդիկ, որոնք իրենց կին են զգում, հոգեբանական օգնության կարիք ունեն, ոչ թե վիրահատության»,- կարծում է երկու անգամ սեռը փոխած Չարլզ Կեյնը: