Գեւորգ Կոստանյանը՝ ՀՀ զինվորական նոր դատախազ

Գեւորգ Կոստանյանը՝ ՀՀ զինվորական նոր դատախազ
Երկու օր է` համառ լուրեր են շրջում, որ հանրապետության զինդատախազ Արմեն Խաչատուրյանին պաշտոնանկ են արել: Երեկ ողջ օրը մեզ չհաջողվեց պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն նախագահի հրամանագիր եւս չկա: Դատախազության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նրա փոխարեն զինվորական դատախազ է նշանակվելու ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանը: Եւ ահա արդեն հրապարակվել է ՀՀ նախագահի հունվարի 12-ով թվագրված հրամանագիրը, որի համաձայն Գեւորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ: Նա մինչեւ 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը եւ Հայաստանի ներկայացուցիչն էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Թե ով է փոխարինելու Կոստանյանին՝ նախագահի  խորհրդականի պաշտոնում, դեռեւս հայտնի չէ։