Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի հուշաղբյուրը

Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի հուշաղբյուրը
Փետրվարի 12-ին Հրանտ Մաթեւոսյանի տան առջեւ՝ Պուշկինի փողոցի վրա, հուշաղբյուր բացվեց: Այն տեղադրվել է Սամվել Մայրապետյանի էլիտար շենքի ստորգետնյա նորակառույց ավտոկայանատեղիի վրա, ֆինանսավորել է հենց Մայրապետյանը: Հուշաղբյուրի բացմանը ներկա է գտնվել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Բայց Հրանտ Մաթեւոսյանին նվիրված եւ ամենայն հանդիսավորությամբ բացված աղբյուրից, պարզվում է, ընդամենը կես ժամ է ջուր եկել, ապա արարողությունից քիչ անց աղբյուրը ցամաքել է, եւ այլեւս ոչ մի կաթիլ չի հոսել: