Տեսնում ես` ոնց եմ հրաման կատարում

Տեսնում ես` ոնց եմ հրաման կատարում
Ընդդիմության հանրահավաքների մասնակիցներին ճնշելու, նրանց ծեծուջարդը կազմակերպելու ֆոնին ՀՀ փոխոստիկանապետ դարձած ու մեդալների արժանացած Ռոբերտ Մելքոնյանը՝ Բազազը, ասում են, վերջերս մոտեցել է ՀԱԿ ընդդիմադիրներին ու ասել՝ գնացեք, Տեր-Պետրոսյանին ասեք, որ իրեն իմ պես ոստիկաններ են պետք, տեսնո՞ւմ է, ոնց եմ հրաման կատարում: Մելքոնյանը, փաստորեն, որոշել է ապահովել իրեն՝ եթե հանկարծ, Աստված չանի, իշխանափոխություն լինի, որ իրավիճակի փոփոխության դեպքում նույն եռանդով ծեծի կենթարկի նաեւ այսօրվա իշխանավորներին: