«Ֆլեշ-մոբ» Երևանի կենտրոնում

«Ֆլեշ-մոբ» Երևանի կենտրոնում
«Ես կեղծ մտավորական եմ»,  «Ես ծախված ընտրող եմ»,  «Ես անպիտան  բժիշկ եմ»,  «Ես տուրիստ  գցող եմ»,  «Ես 30 րոպեանոց գովազդ եմ»,  «Ես գլամուռ եմ»,  «Ես կեղծ հայրենասեր եմ»,  «Ես քյառթու եմ»  մակագրություններով դիմակներ փակցրած մոտ 50 երիտասարդներ էին երեկ շրջում մայրաքաղաքում: Այս ճանապարհով «Ֆլեշ-մոբ» ակցիայի մասնակիցները պայքարում են տարբեր ախտերի դեմ: Վերջում նրանք դիմակներն այրել են: