«Քաղաքական հացադուլն» ավարտվեց հացի օրհնությամբ

«Քաղաքական հացադուլն» ավարտվեց հացի օրհնությամբ
Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը: Ազատության հրապարակում, ինչպես եւ խոստացել էր, նա հայտարարել է, որ չնայած դադարեցնում է հացադուլը, սակայն իր կուսակցությունն ավելի ակտիվ է լինելու այսուհետ եւ հարձակվողական: Հետաքրքրական է, որ Րաֆֆին իր ակցիան ավարտել է ծիսակարգով` հացի օրհնությամբ: Թե իր պահանջներից որի կատարման արդյունքում է ինքը դադարեցնում միջոցառումը, Ժառանգության լիդերը չի մասնավորեցրել: