Սայթաքել է ու ընկել ձորը

Սայթաքել է ու ընկել ձորը
Երեկ, ժամը 11:42-ին, ԼՄՓՎ դիսպետչերական կետ Գուգարքի ոստիկանությունից ստացվել է ահազանգ, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից Փամբակ գետի ձորն է ընկել մի քաղաքացի, որը չի կարողանում դուրս գալ:



Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել ԼՄՓՎ  փրկարար ջոկատը` Սերգեյ Ղարաքեշիշյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի Հովնաթան 7-37 բնակարանի բնակիչ, 1997թ-ին ծնված Աման Բերեկչյանը սայթակել և ընկել է ձորը, որի հետևանքով ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից և հանձնվել իրավապահ մարմիններին: