Բերման են ենթարկել Լեւոն Բարսեղյանին

Բերման են ենթարկել Լեւոն Բարսեղյանին
Այսօր առավոտյան Սարյանի արձանի մոտ մի խումբ ակտիվիստներ բողոքի քայլերթ են իրականացրել` ընդդեմ Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ օտար զորախմբերի եւ դրոշների: Ոստիկանները ցրել են ակցիան՝ խլելով մասնակիցների պաստառները: Ակցիայի մասնակիցներից երկուսին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրանցից մեկը «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն է: