Արթուրոյի ֆիլմերն ու «Խեղկատակի զառանցանքները»

Արթուրոյի ֆիլմերն ու «Խեղկատակի զառանցանքները»
Տաղանդավոր ռեժիսոր և դերասան Արթուրո Սայանը կարողացել է ֆիլմերը և գրքում տեղ գտած ստեղծագործությունները կապել մի անտեսանելի թելով, և գիրքը  կարդալուց հետո անկախ քեզանից ցանկություն է առաջանում դիտել ֆիլմերը, փորձելով գտնել մտքի ու կերպարի շարունակություն:



Մարտի 4-ին «Բյուրոկրատ» գրախանութում շնորհանդես էր: Արթուրո Սայանը ներկայացնում էր իր  «Խեղկատակի զառանցանքները» գիրքը: Հավաքվել էին Արթուրոյի մտերիմները, ընկերները, և պարզապես մարդիկ, ովքեր հետաքրքրված են  գրականությամբ ու արվեստով: Շնորհանդեսի սկզբում Արթուրո Սայանը ներկայացրեց իր գիրքը և DVD սկավառակը, որտեղ զետեղված են նրա կարճամետրաժ ֆիլմերը:



Ողջույնի խոսքով հանդես եկավ գրախանութի ներկայացուցիչ Շուշան Արզաքանյանը, գրական ստեղծագործությունների մասին   խոսեց արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը, իսկ ֆիլմերի մասին իրենց մասնագիտական կարծիքը հայտնեցին կինոգետ Զավեն Բոյաջյանը և Նարեկացի Արվեստի Միությունից երիտասարդ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը:



Երեկոյի ընթացքում տիրող ջերմ մթնոլորտը, բարձրաճաշակ երաժշտությունը, գեղեցիկ հյուրասիրությունը ստիպում էին մի քանի ժամով կտրվել առօրյա հոգսերից ու տեղափոխվել արվեստի աշխարհ:



Ալեքս Միրզոյան