Մեծ ու բարի Գուերան

Մեծ ու բարի Գուերան
Վախճանվել է իտալացի մեծ արվեստագետ Տոնինո Գուերան: Մեծ իտալացու հանդեպ հայ ժողովրդի համակրանքը խորը ակունքներ ունի: Այդ սերն անշուշտ փոխադարձ է եղել, եւ հավանաբար հենց դրանով պայմանավորված էլ երեկ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գուերայի ընտանիքին, որտեղ ասված է. «Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործություններն ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգեւում ոչ միայն հայրենի Իտալիային, այլեւ ողջ աշխարհին»: