Հետընտրական չոքտփոցի

Հետընտրական չոքտփոցի
ԸՆՏՐՈՂԸ` ՀՀԿ-ԻՆ



Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,



Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՜ն է դեռ մնում,



Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ինչքա՜ն շատ ես տվել ինձ,



Ինչքա՜ն շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:ՀՀԿ



Մնացել է բերդը մեզ,



Հաղթանակի երթը մեզ.



Անց են կացել` ով կային.



Հիմի կգա հերթը մեզ:



 ԲՀԿ



Երկու դարի արանքում,



Երկու քարի արանքում,



Հոգնել եմ նոր ընկերի



Ու հին ցարի արանքում։



ՀԱԿ



Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,



Քանի՛ օրվա հյուր ընկանք,



Սերն ու սիրտն էլ երբ չկա`



Կրա՜կն ընկանք, զո՜ւր ընկանք։



ՀՅԴ



Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,



Նենգ ու դավ եմ տեսել ես,



Տարել, ներել ու սիրել,-



Վատը` լավ եմ տեսել ես։



«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»



Կորցրել եմ, ո՞ւր գտնեմ,



Տեղդ իմաց տուր` գտնեմ,



Ման եմ գալիս էս մթնում



Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:



ՕԵԿ



Ո՞ւր կորա՜ն…



Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.



Ինչքան լացի, ձեն ածի`



Ձեն չի տվին, լո՜ւռ



կորան։



Ձեր` Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ