Տիգրան Առաքելյանի ազատության հաշվին

Տիգրան Առաքելյանի ազատության հաշվին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ պետք է խոսեր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը, սակայն նիստը հետաձգվեց՝ ակտիվիստների պաշտպանի բացակայության պատճառով: Պաշտպանը՝ Ստեփան Ոսկանյանը, դիմում էր ներկայացրել դատարան, տեղեկացնելով, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին, եւ խնդրել էր հետաձգել այն: Ի դեպ, նիստին ներկա չէր նաեւ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 11-ին: Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 9-ին  7 ակտիվիստները բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Նրանցից միայն Տիգրան Առաքելյանն է շարունակում մնալ անազատության մեջ, ով մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Իսկ դատավարությունն արդեն մոտ 8 ամիս է՝ շարունակվում է: