Վարդան Ղուկասյանի որդին սպառնում է Սամվել Բալասանյանին. «Չեք վայելելու»

Վարդան Ղուկասյանի որդին սպառնում է Սամվել Բալասանյանին. «Չեք վայելելու»
«Քաղաքական մշակույթի եվ համաձայնությունների զարգացման  «Շիրակ Կենտրոն» կազմակերպության տեղեկություններով, երեկ կեսօրից հետո, երբ արդեն հայտնի էր, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարվել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնից, ՏԻՄ առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրված Սամվել Բալասանյանի տանից մոտ 30 մետր հեռավորության վրա, իր զրահապատ ԲՄՎ X5 մեքենայով կանգնել ու բարձրաձայն հայհոյանքներով ու սպառնալի արտահայտություններով գոռգոռացել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը։ Վերջինս նաեւ սպառնացել է, թե «չեք վայելելու»:



Այս միջադեպի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվել է Գյումրիում եւ բազմաթիվ գյումրեցիներ հերթական անգամ պարզապես ցնցված են կատարվածից: