Ամենուր՝ «Հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ընտրություն

Ամենուր՝  «Հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ընտրություն
Սեպտեմբերին Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում կրկին արձանագրվելու են «Հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ձեւաչափով ընտրության բազմաթիվ դեպքեր:



Օրինակ Արագածոտի Ագարակավան գյուղում կպայքարեն ՀՀԿ-ականներ Խորեն Կիրակոսյանն ու Վիլհեմ Մովսիսյանը, նույն մարզի Լուսագյուղ համայնքում՝ հանրապետականներ Քաջիկ Զաքարյանն ու Արտավազդ Հովհաննիսյանը: Գեղարքունիքի Ծակքար գյուղում մրցակից են ՀՀԿ-ականներ՝ Արմեն Ալեքսանյանն ու Մարատ Պողոսյանը, նույն մարզի Նորակերտ գյուղում՝ ՀՀԿ-ականներ Կարապետ Առաքելյանն ու Գերասիմ Սարգսյանը:



Հայաստանում թերեւս չկա մարզ, ուր չլինի են «Հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ընտրություն: