Գյումրիում եւ Ավանում պատգամավոր կընտրեն դեկտեմբերի 2-ին

Գյումրիում եւ Ավանում պատգամավոր կընտրեն դեկտեմբերի 2-ին
Շաբաթ օրը գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012թ. սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» եւ 2012թ. սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2012թ. դեկտեմբերի 2-ը և հաստատել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: