«Առաքելություն». նոր կուսակցություն` ընդդիմադիր դաշտում

«Առաքելություն». նոր կուսակցություն` ընդդիմադիր դաշտում
Հայաստանյան կուսակցությունների դաշտը  շուտով կհամալրվի եւս մեկով՝ «Առաքելություն» անվանմամբ: Այսօր, ժամը 13-ին կուսակցության նախաձեռնող խումբը, որ մոտ 10-15 երիտասարդներից է կազմված, «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում ասուլիս է տալու, որ ազդարարի նոր ուժի ստեղծման մասին: Ըստ նախաձեռնողների, կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում, նրա կազմում կան ՀԱԿ նախկին անդամներ, շատ են նաեւ անկուսակցականները: Նախաձեռնող խմբում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի կազմում գտնվող «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը: Իսկ «Այլընտրանքը», հայտնի է, հիմնադրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մեր թղթակիցը Մանուկ Սուքիասյանին հարցրել է՝ արդյո՞ք  Կոնգրեսից անջատված թեւն է հավաքվելու այս կուսակցությունում: Սուքիասյանը նշել է, որ կառույցում հավաքվել են ՀՀ քաղաքացիներ, ընդդիմության համակիրներ, ակտիվիստներ եւ նախկինում քաղաքականությամբ զբաղվածներ: Մեր տեղեկություններով, կուսակցությունը նախագահ չի ունենալու, այն ղեկավարելու է հիմնադիր համագումարում ընտրված խորհուրդը: