Ադրբեջանը վստահեցնում է՝ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Բաքու

Ադրբեջանը վստահեցնում է՝ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Բաքու
Ադրբեջանական լրատվամիջոցների հավաստմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերի 27-28-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին: 



Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունը: