Լենինի «Ի՞նչ անել»-ն ու ընկեր Հրանտի «Ի՞նչ չանել»-ը

Լենինի «Ի՞նչ անել»-ն ու ընկեր Հրանտի «Ի՞նչ չանել»-ը
Եթե ժամանակին Վլադիմիր Իլյիչ Լենինը գրել էր «Ի՞նչ անել» հանրահայտ աշխատությունը, որով ելք էր առաջարկվում համայն ռուսիո ազգին, այսօր ՀՅԴ բյուրոյի անդամ ընկեր Հրանտը հակադրվում է լենինիզմին՝ «Ի՞նչ չանել» հայտարարությամբ. «ՀՅԴ-ում գիտեն, թե ինչ պետք է չանել՝ չբոյկոտել ընտրությունը եւ չսատարել Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչ պետք է անել, կարծես դեռ չգիտեն»:



 



Հարցը ավելի պարզեցնենք. փոքրիկը գիտի, որ մատը կրակին չպիտի տանի, այսինքն ինչ չանելը գիտի, որովհետեւ մատիկը վառվել է: Նա գիտի միայն պարզունակ ձեւը՝  ի՞նչ չանել, որ մատն անընդհատ չվառվի: Բայց ի՞նչ անել, որ կրակն անընդհատ չհետպնդի իրեն, ա՜յ դա չգիտի: Մեծանա, կիմանա:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ