ԱԺ-ն ընդունեց ՀՀԿ-ի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀՀԿ-ի նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 66 կողմ, 28 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Էթիկայի մասին» ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին դեմ են քվեարկել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»:

Նախագծին կողմ են  քվեարկել միայն ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունները:Խոսքը ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին է:



Նախագիծը երկրորդ ընթերցմամբ հաստատվելու դեպքում ԱԺ-ն  կհաստատի ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում իշխանության տեղերն ավելացնելու ՀՀԿ-ի օրենսդրական նախաձեռնությունը,  ըստ որի հանձնաժողովի կազմը կհամալրի իշխանական թևի ևս երկու ներկայացուցիչ: