Սամվել Բալասանյանի հետ ուս-ուսի կաշխատի՞

Սամվել Բալասանյանի հետ ուս-ուսի կաշխատի՞
ԱԺ նորընտիր պատգամավոր Արման Սահակյանի քաղաքական մուտքը բավականին սիմվոլիկ էր ստացվել. ԱԺ պատգամավորի մանդատն ստանալուն հաջորդող իրադարձությունը ոչ թե տաղտկալի ԱԺ նիստն էր, այլ ՀՀԿ լիդեր Սերժ Սարգսյանի առաջադրումն ու ՀՀԿ պատմական համագումարը: «Ձեր եւ Սամվել Բալասանյանի գործն ահագին հեշտացավ Գագիկ Ծառուկյանի չառաջադրմամբ. ՀՀԿ-ից առաջադրված Սամվել Բալասանյանի հետ ուս-ուսի կաշխատեք Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու ուղղությամբ»,- նկատել է մեր թղթակիցը: «Գյումրիում Հանրապետական կուսակցությունն աշխատելու է ամբողջ ներուժով, որպեսզի ապահովի հնարավորինս շատ ձայն Սերժ Սարգսյանի համար: Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին, ապա նա ԲՀԿ-ական է, իսկ ԲՀԿ-ն ասել է` ոչ մեկին չի սատարելու, Բալասանյանն էլ չի մասնակցում այդ գործընթացներին, այնպես որ` հարցը տեղին չէ»: Իսկ հնարավո՞ր է փոշմանեք, որ պատգամավոր դարձաք. ախր պառլամենտն այնքան տխուր տեղ է: «Ոչ, չի կարող, ադեկվատ եմ վերաբերվում պառլամենտին ու ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»: