Մինչեւ Տարոնը տոնածառը միացնի

Մինչեւ Տարոնը  տոնածառը միացնի
ԿԱՐՈՒՁԵՎԻ ԽՄԲԱԿ



 



- Շատ մի պնդեք օրիորդին, մի քիչ էլ օրիորդապնդիչ (ջենտլմեն՝ խմբ.) եղեք,- ասաց Հովիկ Աբրահամյանը ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանին, Աղվան Վարդանյանին եւ Վահան Հովհաննիսյանին, ովքեր, հարցապնդման անվան տակ, համատեղ ուժերով փորձում էին խոսացնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր օրիորդ Արփինե Հովհաննիսյանին: Այդ օրը հատկապես Աղվան Վարդանյանի բախտը չբերեց:



 



Օգտվելով Հովիկ Աբրահամյանի հանկարծահաս կնամեծար տրամադրությունից՝ ԲՀԿ ֆրակցիայի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խոսացնելու ակնհայտ նպատակով, սկսեց քնքուշ հարցապնդել Վարդանյանին, թե այդ ինչու է վերջինս ԲՀԿ-ին սեփական հայեցողությամբ մտցնում մեկ՝ իշխանություն, մեկ՝ ընդդիմություն:



 



ԲՀԿ-Ի ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ



 



Ծառուկյանամետ որոշ էլեկտրոնային շրջանակներ դեռ պնդում են, որ թեկնածու չառաջադրելու եւ թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու որոշումը ԲՀԿ-ի անձնական կարծիքն է: Իսկ ահա նույն հարցով Գագիկ Ծառուկյանի պաշտոնական տեսակետը կհնչի ավելի ուշ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ