Վարչապետի հետ չունի

Վարչապետի հետ չունի
Մասիսից մեծամասնականով ընտրված պատգամավոր  Մուրադ Մուրադյանը համարվում է վարչապետի թիմից:  Նախընտրական շրջանում նա  վարչապետի ընդունարանից դուրս չէր գալիս: Սակայն պարզվում է՝ այժմ արդեն իրեն Տիգրան Սարգսյանի թիմից չի համարում: 



 



Երբ մեր թղթակիցը նրանից փորձել է պարզել դա՝ հանկարծակի զայրացել է:  Ազգային ժողովում գյուղատնտեսական խնդիրներից խոսելիս նա  անսպասելի հայտարարել է, թե՝ «ես մեղադրում եմ վարչապետին»: Երբ մեր թղթակիցը խնդրել է մեկնաբանել դա, նա հրաժարվել է մանրամասնել: «Հետո, հետո, դրա ժամանակը չէ հիմա,-ասել է ու մռայլված ավելացրել: - «Ես իրա շրջապատից չեմ»: Թե ինչ սեւ կատու է անցել նրանց արանքով, այդպես էլ չի մանրամասնել: