Նախախորհրդարանի 1-ին արտագնա նիստը Գյումրիում (տեսանյութեր)

Նախախորհրդարանի 1-ին արտագնա նիստը Գյումրիում (տեսանյութեր)
2012 թ. դեկտեմբերի 16-ին Գյումրիում՝«Արաքս» հյուրանոցային համալիրում, տեղի ունեցավ Նախախորհրդարանի 1-ին (թվով 6-րդ) արտագնա նիստը:



 



Նիստի ընթացքում քննարկվեցին Ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու եւ իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ձեւավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակման ոլորտային խմբերի (համազգային հարցերի, մշակույթի, գիտության եւ կրթության, ֆինանսատնտեսական, սոցիալական, դատաիրավական, արտաքին հարաբերությունների) կատարած աշխատանքը:



 



Նախախորհրդարանը հատուկ անդրադարձ կատարեց Ռազմավարական հայեցակարգի ոլորտային մասերի մշակման նպատակով դրանց առանցքային թեմաների վերաբերյալ հանրային լսումների կազմակերպման գործընթացին եւ ամփոփելով դեկտեմբերի 15-ին Երեւանում Նարեկացի արվեստի միության դահլիճում, տեղի ունեցած «Հայրենադարձությունը եւ ազգային անվտանգության մարտահրավերները» թեմայով հանրային լսումների արդյունքները, որոշեց դրանց դրական փորձի եւ կազմակերպչական ու բովանդակային գնահատումների հաշվառմամբ անցկացնել մյուս հանրային լսումները:



 



Նախախորհրդարանը քննարկեց նաեւ իր գործունեության կազմակերպման, թափուր տեղերի համալրման, ինչպես նաեւ Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշների մշակման հարցեր:



 



Նիստի ավարտից հետո Նախախորհրդարանի անդամները եւ համախոհները մասնակցեցին «Ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու եւ իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ձեւավորման եւ զարգացման հայեցակարգային մոտեցումներ (ապագա Հայաստանի տեսլականը)» թեմայով մտագրոհի:



 



Հին Գյումրիում ճանաչողական կարճատեւ զբոսանքից հետո կազմակերպվեց մամուլի ասուլիս: Պատասխանելով լրագրողների հարցերին Նախախորհրդարանի անդամները հիմնավորեցին կառավարող վարչախմբի եւ տիտղոսակիր ընդդիմության գործարքներով ձեւավորած քաղաքական դաշտում Հայաստանի Հանրապետության ու հայության փակուղային վիճակն հաղթահարելու անհնարինությունը: Ներկայացնելով  կառավարող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի սնանկությունը, նրանք կոչ արեցին նախապես հայտնի ելքով «նախագահական ընտրություններ» անվանմամբ բեմականացմանը մասնակցելու միջոցով հանցավոր կառավարման համակարգի ու նրա պարագլուխների վերարտադրությունը լեգիտիմացնելու փոխարեն բոյկոտել դրանք եւ զուգահեռաբար ձեւավորել նոր քաղաքական դաշտ ու իրական ընտրախավ եւ այլընտրանքային ընտրությունների միջոցով կազմավորել ազգային կերպ ու բովանդակություն ունեցող կառավարման համակարգ ունեցող պետություն:



 



Նիստի օրակարգի շրջանակներում Նախախորհրդարանի անդամները Գյումրիում բնակվող համախոհների հետ քննարկեցին առաջադրված նպատակների ու խնդիրների իրականացման հարցեր: