ԱԺ-ն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը

ԱԺ-ն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Այսօր  ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանում շարունակեց քննարկել պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված օրինագիծը:



«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, որը թեեւ արժանացավ ընդդիմադիր խմբակցություններից որոշ պատգամավորների քննադատությանը եւ անհիմն մեղադրանքներին, ընդամենը նպատակ ունի ապահովելու ԱԺ էթիկայի հանձնաժողովում ներկայացված ուժերի հավասարակշռությունը եւ նպաստելու, որ հանձնաժողովի որոշումները կայացվեն համաձայնությունների արդյունքում: Խմբակցության ղեկավարն անդրադարձավ քննարկման ընթացքում հնչած ելույթներին՝ մասնավորապես նշելով, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ վերջերս հրավիրված արտահերթ նստաշրջանին «ՀՀԿ» խմբակցության չմասնակցելը եղել է բոյկոտ, որը կայացել է խմբակցության որոշմամբ: Գալուստ Սահակյանը նկատեց, որ որեւէ հանձնաժողով իրավասու չէ այս հարցն ընդգրկելու իր օրակարգում եւ քննարկելու: Ըստ նրա՝ նման փորձերը մշտապես ձախողվելու են:



Օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ օրինագծի բովանդակությանը եւ արված առաջարկներին, ներկայացրեց դրանք ընդունելու կամ մերժելու հիմնավորումները: Նա մեկ անգամ եւս նշեց, որ փոփոխությունների նպատակն ԱԺ էթիկայի հանձնաժողովում քաղաքական ուժերի հավասարակշռության ապահովումն է:



Այնուհետեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փաթեթը խմբագրվել եւ հստակեցվել է, պատգամավորների ներկայացրած մի շարք առաջարկներ ընդունվել են ամբողջովին կամ մասնակիորեն: Չընդունված առաջարկներին պատգամավորներն անդրադարձան մտքերի փոխանակության ժամանակ:



Եզրափակիչ ելույթում ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն արձագանքեց պատգամավորների բարձրացրած հարցերին ու մտահոգություններին: Ելույթների ընթացքում մասնավորապես տեսակետներ էին հնչել սահմանված դրույքաչափը վերանայելու եւ նոր վերլուծություններ կատարելու անհրաժեշտության մասին, մտահոգություն? փոքր եւ միջին բիզնեսի համար դժվարություններ ստեղծելու ու հարկային բեռն ավելացնելու, նաեւ փաթեթն արտահերթ ընթացակարգով եւ արագ քննարկելու վերաբերյալ:



Հիմնական զեկուցողի գնահատմամբ? շրջանառության հարկը 2013 թ.-ից կիրառելով? մինչեւ 58,35 մլն տարեկան շրջանառությւան ծավալ ունեցող 54 հազար տնտեսավարողների հնարավորություն են տալիս աշխատել այս հարկատեսակով? ընտրությանը հնարավորություն ապահովելով գործելու նաեւ հարկման սովորական դաշտում: Կառավարության ներկայացուցչի համոզմամբ? գործող դրույքաչափերի համեմատությամբ հարկային բեռը չի ավելանում եւ նույնիսկ թեթեւանում է, միաժամանակ այս դաշտում տնտեսավարողներն ազատվում են ավելորդ փաստաթղթաշրջանառությունից: Փոխնախարարը տեղեկացնելով, որ փաթեթը բազմիցս քննարկվել է շահարգրիռ տարբեր կառույցներում, նաեւ? խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում, չհամաձայնեց նախագծերը շտապ կարգով ընդունելու բնորոշման հետ: Նա նշեց, որ միայն աշխատանքային քննարկումների ժամանակ պատգամավորներից ստացվել է ավելի քան 30 առաջարկ:





Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանի օրակարագում ընդգրկված մի շարք նախագծեր՝ երկրորդ ընթերցմամբ, այդ թվում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող՝ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրինագիծը: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախագծի վերջնական տարբերակում արտացոլված են իրենց սկբունքային մոտեցումները, նաեւ հանված է վետոյի իրավունքը, ինչով պայմանավորված էլ կշարունակեն մասնակցել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:



Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց «Ակցիզային հարկի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում, ինչպես նաեւ «Արտոնագրային վճարների մասին» եւ «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» նախագծերի փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող կառավարության օրինագծերը: «Շրջանառության հարկի մասին» ու «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» նախագծերն ընդունվեցին երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:



Սպառելով օրակարագը՝ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքը: