Բագրատյանի որոշումը` Տեր-Պետրոսյանի որոշումից հետո

Բագրատյանի որոշումը` Տեր-Պետրոսյանի որոշումից հետո
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը թեեւ արդեն հայտարարել է 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն ասել է նաեւ, որ դա կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից: Միայն այդ պարագայում ինքը չի առաջադրվի: Ենթադրվում է, որ Տեր-Պետրոսյանի այդքան սպասված որոշման մասին կտեղեկանանք դեկտեմբերի 22-ին, երբ ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդը հայտարարություն անի: Թերեւս դրանով է պայմանավորված Բագրատյանի «Ազատություն» կուսակցության համագումարը դեկտեմբերի 24-ին հրավիրելու հանգամանքը: Համագումարը, մեր տեղեկություններով, տեղի է ունենալու խուլ ու համրերի մշակույթի պալատում: