ԿԸՀ-ն գրանցել է 8 թեկնածուի

ԿԸՀ-ն գրանցել է 8 թեկնածուի
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում գրանցել է որպես ՀՀ նախագահի  թեկնածու առաջադրված  անձանց։ Այսպիսով նախագահական ընտրություններում թեկնածուները 8–ն են՝ ՀՀԿ ղեկավար, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը։