Մուկուչյանի կնիքին տուալետի թուղթը լայեղ չի՞…

Մուկուչյանի կնիքին տուալետի թուղթը լայեղ չի՞…
Ընտրական տեղամասում մի պահ ինձ թվաց, թե ընտրողները խաշ ուտելու հրավիրյալներ են… Միայն խաշ ուտելու ժամանակ են հրավիյալները ձեռքներին թաց անձեռոցիկ ունենում:



 



«Լավ տեղ եմ ընկել,- մտածեցի,- առավոտ կանուխ խաշ են հյուրասիրում, ապրի ՀՀԿ-ն»: Բայց մուրազս փորումս մնաց, երբ մեկը բացատրեց. «Ասում են Մուկուչյանի կնիքը սաֆերտկով մաքրվում է պասպորտի միջից, փորձում ենք»: Վախեցա՝ հանկարծ համազգային շաբաթօրյակ չսկսվի՞… Կոնստանտին Տեր Նակարյանը ճիշտ է նկատում. «Մուկուչյանի գլխին թանաքի հարցը գալովի ա... էդ մարդը վերջը գժվելու ա ու առաջարկի սեպագիր արձանագրություններով նշել անձնագրերում ընտրությունների մասնակցության փաստը։ՃՃՃՃՃ»: Հետաքրքիրն այն է, որ խուլ գյուղերում սաֆերտկի փոխարեն տուալետի թուղթ են օգտագործում, ասելով՝ Մուկուչյանի կնիքին տուալետի թուղթը լայեղ չի՞, որ սաֆերտկա են փչացնում:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ