Սերժ Սարգսյանին դժվար հանդիպում է սպասվում

Սերժ Սարգսյանին դժվար հանդիպում  է սպասվում
Մարտի 12-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այցն ինքնին հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ավանդաբար կլինի առաջին երկիրը, ուր կայցելի երկրորդ անգամ ընտրված Սերժ Սարգսյանը, այլեւ՝ որ հանդիպման օրակարգն է  բավականին հետաքրքիր` Եվրասիական, Մաքսային միության հարցերից մինչեւ ՀԱՊԿ զորքերին, Ստեփանակերտի օդանավակայանին առնչվող:



 



Ճիշտ է, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները բացառում են, թե նման հարցեր այդ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել, այնուհանդերձ, հասկանալի է, որ հանդիպումը վճռորոշ է լինելու հայաստանյան վեկտորների առումով: Մեկ հարց եւս հաստատ քննարկվելու է այդ հանդիպման ժամանակ` վերջնականապես որոշվելու է Հայաստան առաքվող գազի գինը: