Հիմա էլ ՀՀԿ-ն է հակադարձում ԲՀԿ-ին

Հիմա էլ ՀՀԿ-ն է հակադարձում ԲՀԿ-ին
ՀՀԿ Խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը հետևյալ կերպ է պատասխանել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին.«Անդրադառնալով դեռեւս ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը` տեղեկացնեմ, որ այո′, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են: ԲՀԿ-ն ոչ միայն քաջություն չունեցավ հանրությանը ներկայացնել իր կարծիքը նախագահական ընտրությունների ժամանակ, այլ նաեւ «կարմիր գորգով» էր դիմավորում ՀՀԿ-ական թեկնածուին:



Իսկ արտաքուստ չեզոքություն պահպանելը ամենեւին քաղաքական քաշի նշան չէ:



Հ.Գ. Դասականներն ասում են` չեզեքությունը թուլության նշան է»: