Մեկին համակրում է, մյուսին՝ կսատարի

Մեկին համակրում է, մյուսին՝ կսատարի
Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է նաեւ երբեմնի ԼԴԿ ղեկավար, Լոռու նախկին մարզպետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի տեղակալ Վիգեն Խաչատրյանը, որի  անունը կապվում էր ԲՀԿ քաղաքապետացու Գուրգեն Արսենյանի հետ:



 



Վիգեն Խաչատրյանը նրա խորհրդականն էր, երբ ՄԱԿ-ը ԱԺ-ում էր:  Արդյո՞ք ինքն այլեւս չի սատարում  Արսենյանին: ««Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած աշխատանքն ու պայքարը ես կարեւորում եւ համակրանքով եմ վերաբերվում, սակայն խոր ինտեգրում պետք չէ որոնել այդ ամենում: Գուրգեն Արսենյանի մասին ես ունեմ բավականին դրական կարծիք եւ անհրաժեշտության դեպքում սատարելու եմ իրեն՝ իմ համեստ կարողությունների շրջանակում»,- ասաց Վ. Խաչատրյանը: