«Հայինկասացիայի» կուրատորները փնտրում են ինֆորմացիոն արտահոսքի հեղինակին

«Հայինկասացիայի» կուրատորները փնտրում են ինֆորմացիոն արտահոսքի հեղինակին
«Հրապարակն» օրերս անդրադարձել էր «Հայինկասացիայի» նախընտրական  գործողություններին:



Գրել էինք, որ այստեղ եւս լծվել են ավագանու առաջիկա ընտրություններում ձայներ ապահովելու գործին, սակայն արտառոցն այն  էր, որ Կենտրոնական բանկի մաս կազմող այս կազմակերպությունն աշխատում է ԲՀԿ-ի օգտին:



 



Երեկ տեղեկացանք, որ մեր լուրը լուրջ իրարանցում է առաջացրել Կենտրոնական բանկում: ԿԲ ղեկավարությունը, մասնավորապես «Հայինկասացիայի» կուրատորները, փնտրում են ինֆորմացիոն արտահոսքի հեղինակին: «Կասկածյալներին» սպառնացել են ազատման դիմումներ գրել: Հույս ունեն, որ աշխատանքից ազատման վախը կստիպի, որ ինչ-որ մեկը «փուռը տա» ինֆորմացիան դուրս հանողին: