Վեց՝ պլյուս մեկ

Վեց՝ պլյուս մեկ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կայացած նիստում գրանցել է մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակից կուսակցություններին:



 



ԿԸՀ-ն գրանցել է  մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 6 կուսակցություններին՝ «Առաքելություն», ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Օրինաց երկիր» եւ «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները: Նշենք նաեւ, որ երեկ մինչ նիստը «Առաքելություն» կուսակցությունը, որը մինչ այդ հանձնաժողովին չէր ներկայացրել 3 միլիոն դրամ ընտրագրավի վճարման անդորրագիրը, լրացրել է բացթողումը եւ հնարավորություն ստացել մասնակցելու առաջիկա ընտրապայքարին: Կուսակցությունների գրանցումից հետո՝ ապրիլի 7-ին, կմեկնարկի պաշտոնական քարոզարշավը: