Կորչի քաղաքականությունը, երբ ապրիլի 1-ն է

Կորչի քաղաքականությունը, երբ ապրիլի 1-ն է
ԾՈ ԹՈՐԻԿ, ԻՆԴՈ՞Ր ԵՍ



 



Րաֆֆի Հովհաննիսյանը դպրոցում միայն «Գիմ» տառն է սովորել: Նկատելով այդ՝ Աղվան Վարդանյանը հուշել է, որ «Գիմ»-ից առաջ կան «Այբ» ու «Բեն» տառերը: Ռուբեն Հակոբյանն ավելի է բարդացրել Րաֆֆու խնդիրը՝ հայտարարելով, որ իր իմանալով՝ հայոց այբուբենում էլի տառեր կան. օրինակ՝ «Դա», «Եչ», «Զա», «Է», «Ըթ»…



 



ԽՈՐՀՐԴԱՊԱՀԱԿԱՆ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 



 



- Կգաս:



- Չեմ գա:



- Կգաս:



- Չեմ գա:



- Գոնե սրճարան:



- Ոչ:



- Դե լավ, Օպերայի երկրորդ հարկ:



- Ասացի՝ չեմ գա:



- Խի՞:



- Որովհետեւ սոված ես:



 



ՅԱ՛Ա՛Ա՛



 



Ասում են՝ Գալուստ Սահակյանը փոքր ժամանակ ՕԵԿ-ական է եղել:



 



ԲԵՐԱՆԱՑԻ



 



Սամվել Բալասանյանին զեկուցել են.



- Վարդանիկ հարեավ ի մեռելոց…



- Օրհնյալ է հարությունը Վարդանիկի,- ինքնաբերաբար պատասխանել է Բալասանյանը:



 



ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Ա ԾԵԾՈՒՄ



 



Պարույր Հայրիկյանին 20 միլիոն 500 հազար դրամից, պահումները եւ ատկատները հանած, մնացել է ինքնաթիռի միայն «տուդա» տոմսի գինը:



 



ԷՍ ԷԼ՝ ԸՍԵՆՑ



 



Լսելով արալեզների եւ նրանց հրաշագործության, այն է՝ Արա Գեղեցիկի վերքերը լիզելով վերջինիս վերակենդանացնելու մասին, Ֆրանսիայի թագավորը Հայաստան է բերել իր սիրելի մահամերձ շնիկին եւ, ընկնելով գլխավոր արալեզի ոտքերը, խնդրել՝ շանս էլ լիզե…



 



Այդ ժամանակներից էլ Փարիզի՝ շներին ման տալու հանրահայտ բուլվարը կոչվել է «Shans el lize» կամ «Shons Ellisse»:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ