Րաֆֆին Ծիծեռնակաբերդում «պասադկա» է անելու

Րաֆֆին  Ծիծեռնակաբերդում  «պասադկա» է անելու
Խաչակնքելուց հետո Րաֆֆի պապը կնոջն ասաց՝  Նազու աղջիկ, դռները բաց արա, Մոսկվա ենք թռնում: Գնանք տեսնենք՝ Ռուսաց թագավորն ինչ է ասում:



 



Նազու աղջիկը լուռ ու մունջ էր, ծպտուն չէր հանում: Մինչ Րաֆֆի պապը թոնթորում էր. «Ուզում ես հայոց հողից ինձ քոչացնե՞ն... Չէ՛, չէ՛, ե՛կ։ Ես ի՞նչ պատասխան պիտի տամ ժողովրդին։ Ուզում ես խալխի մեջ ինձ խայտառակ անե՞ն։ Ե՛կ, թե չէ Ամերիկա  հա՜… Հարկավոր է թռնել ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ Ռուսաց թագավորի մոտ»: Նազու աղջիկը  ուրախությունից շփոթվել ու անվերջ աղ էր լցնում ապուրի մեջ ու խառնում, նրա կապույտ աչքերը պայծառացել եւ վառվում էին հույսի հրճվանքով: Գնանք՝ Րաֆֆի, ջանա՜…Պուտինը հրաման կտա ու քեզ նախագահ կնշանակի… Օդանավակայանում Րաֆֆին մրմնջաց՝ մեռնեմ Պուծինի «պուծ»-ին: Այդ պահին նրան մոտեցավ սադրիչ Իբիշը, ով նույնպես նույն «ռեյսով» էր թռչում. «Րաֆֆի ջան, էնպես արա, որ մարզերի վրայով թռնես, լյոտչիկին էլ կասես՝ սիգնալի կապի՝ ժողովուրդը կիմանա, որ Բարեւդ դասվիդանի է դարձել:  Մի հատ էլ Բաղրամյանի վրուց անցնելիս կասես՝ սիգնալ տա…»:  «Սուս,- ասաց Րաֆֆի պապը, սուս,- սադրիչ, Մոսկվային բարեւելու եմ գնում, «Պուծինի» բարեւն էլ  բերելու եմ, զադնի չկա… Պուծինն ինձ դիմավորելու է Վնուկովոյի օդակայանում… Հաջորդ հանրահավաքը՝ Կրեմլի շրջակայքում է լինելու, Լենինի դամբարանի մոտ»: Սադրիչը չի հանգստանում, «լյոտչիկից» պահանջում  է՝ ախպեր ջան, մի հատ Ծիծեռնակաբերդում «պասադկա» կանես, մենձ ախպերս մոմա ուզում վառի…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ