«Գլխառադ են արել» քարոզարշավը

«Գլխառադ են արել» քարոզարշավը
Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին` նրանց իրենց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ: Երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր: Հանդիպումը մեկնարկել էր Ջրվեժ համայնքից: Սակայն Նոր Նորքում այն կիսատ էր մնացել անբարենպաստ եղանակի պատճառով: Նորքի 8-րդ զանգվածում ուսուցիչներին հրահանգել էին «Արծիվ» կոչվող արձանի մոտ սպասել Տարոն Մարգարյանին, սակայն տեւական ժամանակ սպասելուց հետո, երբ անձրեւը հորդացել էր, ուսուցիչներին տուն էին ուղարկել, ինչից րոպեներ անց ժամանել է Տարոն Մարգարյանն ու սակավաթիվ մարդկանց մոտ մի քանի նախադասություն արտասանելուց հետո հեռացել: Նախատեսված է եղել  անձրեւի դեպքում հանդիպումը տեղափոխել դպրոց, սակայն հետո փոշմանել են եւ մի քանի րոպեում «գլխառադ են արել» քարոզարշավը: Դա մեծ ուրախություն է պատճառել մանկավարժներին, ովքեր հակառակ դեպքում պետք է ժամերով պարտադրված ունկնդրեին քաղաքապետի թեկնածուի խոստումները: