«Կեղծ երդմնակալությունը ստիպեց գնալ Մոսկվա»

«Կեղծ երդմնակալությունը ստիպեց գնալ Մոսկվա»
Երեկ, ժամը 17-ին մոտ «Մոսկվա-Երեւան» ինքնաթիռից իջնելով` Րաֆֆի Հովհաննիսյանn օդանավակայանում, մինչ հանրահավաքի գնալը, պատասխանեց մի քանի հարցի եւ, բացատրելով իր երկօրյա ուղեւորության նպատակը, ասաց, որ ապրիլի 9-ի «կեղծ երդմնակալությունն» իրեն ստիպեց գնալ Մոսկվա:



 



Ինքը պատրաստ է գնալու ցանկացած տեղ՝ «ժողովրդի հաղթանակը տանելու եւ ետ բերելու»: Սակայն դա չի նշանակում, թե հպատակվում է Ռուսաստանին, իր մոտեցումը «հայաստանակենտրոն է ու ինքնիշխան», եւ իր անելիքն առաջին հերթին Հայաստանում է: