Ժամանակին մենք ինչ պետքն ա, արեր ենք, հիմա էլ թող ուրիշներն անեն

Ժամանակին մենք ինչ պետքն ա, արեր ենք, հիմա էլ թող ուրիշներն անեն
Հատուկ Սերժ Սարգսյանի երդմնակալության առիթով Հայաստան ժամանած նախկին օրենսդիր Տիգրան Արզաքանցյանի հետ ապրիլի 9-ին փոքրիկ զրույց ունեցանք, որը ներկայացնում ենք ձեզ:



 



 



- Պարոն Արզաքանցյան, փաստորեն, որքան Ձեզ նեղացնում են, այնքան մոտենում եք իշխանություններին: Կարո՞ղ է եկել եք, որ առաջիկայում քաղաքական դաշտում նորից տեղ հարթեցնեք Ձեզ համար:



 



- Դեռ չեմ որոշե, հլը շուտ ա:



 



- Չասացիք՝  ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների հանդեպ Ձեր հարատեւ սերը, Ձեզ թույլ չտվեցին պատգամավոր դառնալ, բայց Դուք հատուկ ինաուգուրացիայի համար Փարիզից եկել եք Հայաստան:



 



- Սեր ասելն էդքան էլ ըտենց չի, որովհետեւ եւս ՀՀԿ խորհրդի անդամ եմ, հետո՝ իմ կուսակցության ընգերների հետ ես իմ ընգերությունը պահում եմ՝ գործնային, թե ընգերական հարաբերությունները միշտ պահպանվում է:



 



- Ասացիք, որ դեռ շուտ է քաղաքական դաշտ վերադառնալը, փաստորեն, ցանկությո՞ւն կա, անկեղծ՝ կարոտե՞լ եք օրենսդիր գործունեությունը:



 



- Ոչ, ոչ, ոչ, ըտենց բաներ չկա, ես հիմա մենակ զբաղվում եմ իմ գործերով, իմ ընտանիքով, ես աշխատում եմ հիմա տնտեսական աճը զարգացնեմ իմ ընկերության: Հայաստանյան մի շարք գործարարներ ցանկանում են իրենց բիզնեսը Հայաստանից դուրս բերել՝ տնտեսական ոչ բարենպաստ պայմանների պատճառով:



 



- Դուք գո՞հ եք:



 



- Այո, հակառակ, չեմ ուզում դուրս գալ, ես նոր կոնտրակտ եմ կնքե, շատ խոշոր կանտրակտ եմ կնքե ռուսական ընկերության, «Սիներգիա» գրուպայի հետ, երկու ամսից արդեն նոր տեսականիներ ենք սկսելու արտահանել: Բացի էդ էլ, դուք գիտեք, որ ես վեց ամիս առաջ գործարք եմ կնքել ռուսական «Սբերբանկի» հետ եւ հանքարդյունաբերության ոլորտում, եւ հիմա ներդրումային աշխատանքները կատարում ենք, որ 2-3 ամսվա ընթացքում արդեն դուրս գանք արտադրանքի: Ընենց որ, մեր երկիրը պետք է մեր լավ բիզնեսմեններով հզորանա:



 



- Միշտ պարծենում եք, որ ժողովրդի կողքին եք, բարեգործություններ եք անում, այս օրերին ժողովրդի մի ստվար զանգված Ազատության հրապարակում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, նա էլ է երդվում, Դուք ի՞նչ եք մտածում այդ ժողովրդի մասին:



 



- Նախ ասեմ, որ ես չեմ ասում, ես անում եմ (նկատի ունի բարեգործություն` Լ. Շ.), նոր իմանում են մարդիկ: Իսկ ինչը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի երդումին, ես օրենքի կողմի մարդ եմ՝ ինչն օրինական ա, կատարվում ա մեր աչքի առաջ: Ճիշտ ա, այսօր դեմոկրատիան գործում է, մարդիկ ազատ խոսքով իրանց ցանկացածը, ինչ ուզում կատարում են, բայց ես ճիշտը կգտնեի, որ ամեն ինչը տարվեր օրենքի շրջանակներում:



 



- Լավ, պարոն Արզաքանցյան, առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, իսկ Դուք հայտնի եք աշխարհահռչակ «ակտրիսաների» հետ Ձեր հարաբերություններով: Հնարավո՞ր է, օրինակ, Վոլոչկովային այս ընտրություններին բերեք Տարոն Մարգարյանի հաջողության համար:



 



- Էդ անցած էտապ ա (ծիծաղում է):



 



- Բա ո՞վ է նորը, հայտնիներից, օրինակ, ո՞ւմ կբերեք այստեղ:



 



- Էդ բերել-տանելու թեման էլ է փակված, ով մեր դուրը գալիս ա, մենք հրավիրում ենք: …Ժամանակին մենք ինչ պետքն ա, արեր ենք, հիմա էլ թող ուրիշներն անեն… Իմ դուրը իմ կինն ա գալիս: