Հակընդդեմ ցուցակներ

Հակընդդեմ ցուցակներ
Հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, օգտագործելով իր վարչական ռեսուրսը, Երեւանի բոլոր անձնագրային բաժիններից հավաքագրում է երկրից բացակայող, բայց ընտրական ցուցակներում ընդգրկված մարդկանց անունները, որպեսզի ՏԻՄ ընտրության օրը տվյալ մարդկանց անուններով իրենց իսկ ստեղծած շրջիկ խումբը քվեարկի Տարոն Մարգարյանի օգտին:



 



Սակայն ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները տեղեկացել են այդ մասին. նրանք արդեն ունեն իրենց սեփական ցուցակը, որտեղ նշված են երկրից բացակայող ընտրողների անունները: Մայիսի 5-ին հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք տեղամաս առ տեղամաս ունենալու են տվյալ մարդկանց անուններով ցուցակներ, հետեւելու են ընտրական պրոցեսին, կասեցնելու են բացակայող մարդկանց անվան տակ ընտրություն անելու փորձերը եւ պահանջելու են խիստ պատժել տվյալ հանձնաժողովի նախագահին՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների արդար ընտրություններ անցկացնելու շուրջ նման համախմբվածությունը հույս է ծնում, որ հետագայում էլ համախմբում կընթանա: