Ամեն ինչ գին ունի

Ամեն ինչ գին ունի


Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցությունները քարոզչության տարբեր ձեւեր են ընտրել՝ ընտրակաշառք են բաժանում, ծառատունկ անում, քայլերթ կազմակերպում Երեւանի փողոցներով՝ բաժանելով կուսակցության քարոզչական նյութերը:




 



Երեկ մեզ պատմեցին, որ այդ բոլոր աշխատանքներին մասնակցելու համար որոշակի գումարներ են հատկացվում: Ասենք, «Սկսենք Երեւանից» շապիկներով ԲՀԿ-ական քայլերթին մասնակցելու համար երիտասարդներից յուրաքանչյուրին վճարում են 3 հազարական դրամներ՝ երեւի տրանսպորտային ծախսերի համար: Ի դեպ, կուսակցությունը նաեւ «դիտորդներ» է հավաքագրում՝ ընտրություններին յուրաքանչյուր տեղամասում ներկայացուցիչ ունենալու համար: Այս ծառայության համար ԲՀԿ-ն պատրաստ է վճարել 15 հազարական դրամ: Տեղամասը բացվելու պահից մինչեւ քվեաթերթիկների հաշվարկի պահը ներկայացուցիչը պետք է մնա տեղամասում, արձանագրի տեղամասում կատարվողը եւ վերջում ստանա իր 15 հազարը: