Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել

Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել
Այսօր, ժամը վեցին ՀՀԿ-ում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, որից հետո, ժամը 19:30-ին` ՀՀԿ խորհրդի նիստ, ինչը նշանակում է, որ քննարկվելու է այնպիսի հարց, որի մասին պետք է նաեւ իրազեկել ՀՀԿ-ականներին:







Երկու նիստերի օրակարգում էլ կառավարության ձեւավորման հարցն է: ՀՀԿ-ում չգիտեն՝ սպասվո՞ւմ են փոփոխություններ, թե՞ ոչ: Պնդում են, որ Տիգրան Սարգսյանը մնում է իր պոստին: Ինչ-որ պահի եղել են «որոշակի վարիացիաներ»` կառավարության կառուցվածքային փոփոխությունների եւ որոշ առանցքային, այդ թվում եւ պաշտպանության նախարարության ու այլ ծառայությունների մասով նախագծեր, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել, սպասել, մինչեւ նախագահական եւ Երեւանի ընտրությունների ջրերը պարզվեն: Ընդ որում, եթե մինչ այժմ ասվում էր, որ փոփոխությունները կլինեն սեպտեմբերին, հիմա նշվում է տարեվերջը: