Ռուբեն Թորոսյան. «ՀԱԿ-ՀԱԿԿ» մասին

Ռուբեն Թորոսյան. «ՀԱԿ-ՀԱԿԿ» մասին

Մի քանի  օր   է, որ  ավազակաիշխանությանը  գովերգող   ԶԼՄ-ները  տգիտորեն  զվարճանում  են  «ՀԱԿ-ՀԱԿԿ»  խնդրով, չհասկանալով, անգամ, որ  դրանով  նվաստացնում  են իրենց  իսկ  առաջնորդին:



         Այսպես, նախ, դժվար չէ  գուշակել, թե  «արդարադատություն» կոչվող  նախարարության  ղեկավարը  մարմնի որ  մասով  է մտածել, գրանցելով  գոյություն ունեցող  միավորման  անունով  նոր  կուսակցություն, ինչը  նույն  ձևով  վերաբերում  է  նաև  «ԿԸՀ»  կոչվող  հիմնարկի  ղեկավարին: Ամեն  դեպքում, իրեն  պետության գլուխ  հռչակած  անձը  պարտավոր  էր                «4-րդ  դասարանցուն» հասու  իրավական նորմի  խախտված  պահանջը    վերականգնել, ավելին՝ վռնդել  պետական համակարգից  հիշյալ  օրինախախտներին:



       Սակայն, դա  չի  արվել, իսկ  պատասխանը  տալիս  է  ՀՀԿ  գերագույն  «դզող-փչողն», այն  է՝



«Եթե Սերժ Սարգսյանը հիշաչար լիներ, Լևոնը 10 տարի լռությունից հետո ոտքի չէր կանգնի»Արդյունքում, ԱԺ մեր  խմբակցությունը  սեփականաշնորհում  են  վերջինիս:



 Այսինքն, պետությունը  վերածել  են  Տեղ  գյուղի ակումբի:



  Ակնհայտ  է, որ  այս  գործում  անիմաստ է  մեղադրել  իրեն  «Սահմանադրություն»  հռչակած  Առաջին  Նախագահին, առավել  ևս, որ   նա    օրենքներից երբեք  էլ  «գլուխ  չի  հանել», հակառակ  դեպքում, ավազակաիշխանության հիմնադիրները  Հայաստանում  Նախագահի  պաշտոններ  չէին  զբաղեցնի՝  երբե՛ք:



      Հիմա  «ՀԱԿ» դաշինքի  մասին: Շատերն, այդ  թվում  և  մենք,  շարունակում  ենք  գործել  Դաշինքով, ինչպես  գործել  ենք, այդ  թվում, պետական և  ՏԻՄ մարմիններում: Մեկ  էլ  հանկարծ, ինչ  որ  մեկը  որոշում  է  Դաշինքը  փակել  և  մեր  անունն ու,  բնական  է, «եղած-չեղածը», ինչպես  կարող  էր  լինել  հիշյալ  ակումբում,  տալ  մեկ  ուրիշին: Մենք էլ  հարց ենք բարձրացնում  այդ  ապօրինության դեմ: Ի դեպ, Երևանի  ավագանու ընտրութուններն  միայն  այս  պատճաոով, արդեն  իսկ  վտանգված  են  և, անգամ,  ՀՀԿ  համակիր  ՍԴ  նախագահը  չի  կարող  դրա  դեմը  առնել:



      Հիմա, ու՞մ  վրա  պետք  է  զվարճանալ՝ մեր  թե՞ Սերժ  Սարգսյանի:



«ՀԱԿ»  Դաշինքի  Քաղխորհրդի անդամ, «ՄԻ-96» կուսակցության նախագահ  Ռուբեն Թորոսյան