Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քրեական հետապնդում իրականացնել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քրեական  հետապնդում իրականացնել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը



 



 



12 ապրիլի 2013 թվականին ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Ա.Միրզոյանը

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված՝

հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Ա.Թամազյանին այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն նախաքննություն է իրականացնում

միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար

աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց

պաշտոնական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերալ:



 



ՀՀ ՀՔԾ-ն նշել է, որ մեր կողմից ներկայացված հաղորդման մեջ նշված անձիք ՀՔԾ քննիչների

քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտ չեն հանդիսանում:

Անհրաժեշտ ենք համարում ՀՀ Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ

Շիրինյանին հիշեցնել, որ հանցագործության մասին հաղորդումն առնչվում է նաև ՀՀ

բնապահպանական պետական տեսչության կողմից դրսևորվող անգործությանը, որը

պարուակում է քրեական հանցագործության հատկանիշներ և իր սուբյեկտային կազմով

ուղղակիորեն ենթակա է ՀՔԾ-ի քննությանը, հետևյալ հիմնավորումներով՝

1. «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ

Բնապահպանական պետական տեսչությունն է պատասխանատու ստուգումներ

իրականացնել և արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման

դեպքերը և փորձաքննական եզրակացության պայմանների խախտում

հայտնաբերելու դեպքում մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել

հանքավայրի շահագործման աշխատանքները:



 



Բնապահպանական պետական տեսչությունը պարտավոր էր ստուգումներ և դրանից բխող համարժեք քայլեր

իրականացնել Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և իրավապահ

մարմիններին հաղորդում ներկայացնելու համար, քանի որ հանքավայրի

շահագործումն այժմ ընթանում է միանգամայն այլ նախագծով, որը օրենքով

սահմանված կարգով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության և

պետական լիազոր մարմնի կողմից փորձաքննական դրական եզրակացություն չի

ստացել.



 

2. ՀՀ կառավարության կողմից 25 հուլիսի 2002 թվականին ընդունված «ՀՀ

բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության

կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» (հետայսու՝

Կանոնադրություն) N 1149-Ն որոշման 8-րդ կետի համաձայն, «Տեսչությունն իր

նպատակների և խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն էիրականացնում ... օգտակար հանածոների ... արդյունահանման, օգտագործման,

պահպանության պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ».



 



3. Կանոնադրության համաձայն, «Տեսչությունը կառավարում է նախարարը, որը

միաժամանակ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր

պետական տեսուչն է: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է

տեսչության պետը, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր

պետական տեսուչի տեղակալն է, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ

զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործածության

մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի

Հանրապետության վարչապետի համաձայնությամբ»:



 



Հետևապես, բնապահպանական վերահսկողություն և տեսչական ստուգումներ

իրականացնող սուբյեկտները՝ ՀՀ բնապահպանության նախարարը և Բնապահպանական

պետական տեսչության պետը, ՀՀ գործադիր իշխանության մարմնի՝ ՀՀ բնապահպանության

նախարարության ղեկավար աշխատողներ են, և նրանց արարքում առկա են ՀՀ քրեական

օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված, որոնք պայմանավորված են իրենց

պաշտոնական դիրքի հետ: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ

պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացարձակ անտարբերությունը զուգորդվում է

նաև բարձր կոռուպցիոն ռիսկերով, ինչը ևս պետք է լինի ՀՀ Հատուկ քննչական ծառայության

քննության առարկա:



 



Նշենք նաև, որ մեր ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումը 16 ապրիլի 2013

թվականին վերահասցեագրվել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ

պայքարի գլխավոր վարչություն, իսկ 23 ապրիլի 2013 թվականին՝ Կազմակերպված

հանցավորության դեմ պայքարի Լոռու մարզային վարչություն, որտեղից մինչ օրս

արձագանք չի եղել:



 



Այսպիսով, ՀՀ իրավապահ մարմիններն անդրադարձել են Թեղուտի պաշտպանության

քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված՝ հանցագործության մասին

հաղորդման միայն այն հատվածին, որն առնչվում էր շահագործող ընկերության

ղեկավարությանը, սակայն առանց իրավական հիմքերի հրաժարվել են քրեական

հետապնդում իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:



 



Հետևապես, մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ՀՔԾ-ից պահանջել

վերանայելու իրենց գործողությունները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նաև

ՀՀ բնպահպանության նախարարության ղեկավար աշխատողների նկատմամբ, ովքեր

պատասխանատու են տեսչական ստուգումներ իրականացնելու համար: