Մեկնարկել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման գործընթացը

Մեկնարկել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ «Հայաստանի Հանրապետության  միջին, բարձրագույն և հետ բուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում  2013-2014 ուսումնական տարվա օտարերկրացիների  և սփյուռքահայերի ընդունելության ժամկետների հաստատման, փաստաթղթերի ընդունման, հաշվառման և փորձաքննություն անցկացնելու մասին»: Հրամանով սահմանվել են համապատասխան ժամկետներ՝ նախապատրաստական, առաջին կուրս, հետբուհական ծրագրով, հեռական ուսուցմամբ և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: