Քննադատությունը՝ ինքնասպան

Քննադատությունը՝ ինքնասպան
Երկխոսություն՝ մենախոսական դրվագներով» կոնվուլսիայի առիթով)



 



 Յուրաքանչյուր մարդկային հարաբերություն հակված եմ դիտելու որպես երկկողմանի համաձայնություն եւ, ինչպես դիվանագիտական հարաբերության դեպքում է, երբ մի կողմը խախտում է կանոնները, ապա երկրորդն իրավունք ունի չեղյալ համարել այն: Հայտնի է, որ խաբում են նրան, ով ուզում է լինել խաբված, եւ յուրաքանչյուր մարդ ունի ուրիշներին գնահատելու միայն իրեն հատուկ կերպ` ելնելով իր ստերեոտիպից: Բարեկամներս խորհուրդ տվեցին չգրել սույն հոդվածը` ասելով, որ այդպես տեղեկություններ եմ հաղորդում նաեւ իմ մասին: Սա իհարկե հարցի տեսանելի կողմն է միայն, իսկ առավել խորը դիտարկումները երեւութացնում են վերջինիս այլ, գաղտնի որակները: Կարճ՝ երբ պրոբլեմը թողնում ես չլուծված, դրան ավելանում է եւս մեկը, հետո նորից, եւ Աբրահամյան Սուրիկ անունով մեկը, քծնելով աջ ու ձախ, փորձում է զրկել քեզ իրավունքներից, ու սոցիումը մշտապես ընդունում է այն, ինչ նրան հրամցնում են, նա սիրում է կրկեսը, իսկ հացի գերխնդրի ու կրկեսի միջեւ մշտապես տուժում է մտածող անհատը:



Զավեշտով ու ցավով արձանագրում եմ, որ «Երկխոսություն՝ մենախոսական դրվագներով» («ԳԹ», 2013, 3, էջ 6-7) «սցենարի» հոգեվարքային վերապրուկները, որոնք ընդամենը ստորակարգ ու չհիմնավորված բամբասանքներ են (ոչ մի գիտական տող չկա նրանում) փոխանցվել են նաեւ սույնը գրող «սցենարիստներին»՝ Սերգեյ Սարինյան, Աբրահամյան Սուրիկ, ու վերջիններս կորցրել են իրենց ո՛չ միայն մարդկային, այլեւ տղամարդկային դիմագծերը՝ ցուցադրելով առավելապես բնազդները, քան բանական մարդուն կամ գիտնականին վայել պահվածքը:



 



Տե՛ս եւ հմմտ՝



I



ա. Սերգեյ Սարինյանը գրում է՝ «Եվ ահա մտնում է անծանոթ մեկը եւ ներկայանում. «Ես Նաիրա Համբարձումյանն եմ, երեւելի անունների (՞) կարիք ունեմ, (՞) եւ այդ ամբողջը կատարել է իմ գիտական ղեկավար Սեւակ Արզումանյանը (՞)» («ԳԹ», 2013, 3, էջ 6):



 



ա/1. Սերգեյ Սարինյանը ստում է, քանի որ «Կանաչ կառեթներ» (2004) բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է Սեւակ Արզումանյանի մահից մոտ տասը ամիս անց (դեկտեմբերի 10-15), եւ նույնիսկ բորենիամիտ ընթերցողին էլ պարզ է, որ տվյալ ժամանակահատվածում Ս. Սարինյանը որեւէ շփում չէր կարող ունենալ Սեւակ Արզումանյանի հետ: Իսկ եթե նա իր բազմաթիվ «տաղանդների» կողքին (ինչպես՝ հրացանով գերեզմանաքարերի արանքում թաքնվելը (տե՛ս Ս. Սարինյան, Հայոց գրականության երկու դարը, // «Ի հեճուկս», 2009, հ. 5, էջ 350)) ունի նաեւ անդրշիրիմյան հաղորդակցության հնարավորություններ, դա արդեն այլ խոսակցություն է, սակայն կարծում եմ՝ չափազանց անհարմար է ու ամոթ լուսահոգի Սեւակ Արզումանյանի անունը նման կերպ շահարկելը:



 



բ. Սերգեյ Սարինյանը գրում է՝ «Ընդունում եմ ինչպես կարգն է, բայց բացում եմ գիրքը եւ ինչպիսի անակնկալ՝ առաջաբանը եւ խմբագրումը ??? Սերգեյ Սարինյանի» («ԳԹ», 2013, 3, էջ 6):



 



բ/1. Սերգեյ Սարինյանը ստում է, քանի որ «Կանաչ կառեթներ» ժողովածուի առաջաբանի հեղինակը ինքը չէ (տե՛ս Ն. Համբարձումյան, «Կանաչ կառեթներ», «Լուսակն», 2004, 86 էջ), իսկ խմբագրումը կատարել է մեծ սիրով, որից այժմ հրաժարվում է: Վերջին խմբագրման համար ներկայացրել եմ ոչ թե գիրքը, այլ բանաստեղծությունների էջադրված տարբերակը՝ սեպտեմբեր ամսին:



 



գ. Սերգեյ Սարինյանը գրում է՝ «Ես … վրդովմունքս արտահայտեցի Սեւակին նման արարքի համար ???» («ԳԹ», 2013, 3, էջ 6):



 



գ/1. Սերգեյ Սարինյանը ստում է, քանի որ իմ կողմից մակագրված ժողովածուն նա ստացել է 2005-ի փետրվարի կեսերին, հետեւաբար չէր կարող իր վրդովմունքն արտահայտել Սեւակ Արզումանյանին հայտնի պատճառներով:



 



դ. Սերգեյ Սարինյանը խեղաթյուրել է «Էնտրոպիա կամ +37» խորագրով բանաստեղծությունս՝ կտրատելով տողերը, աղճատելով միտքը, առվազն ոտնահարել է իմ հեղինակային իրավունքը (տե՛ս «ԳԹ», 2013, 3, էջ 6):



 



Տե՛ս եւ հմմտ՝ Ն. Համբարձումյան՝



Ձանձրույթ.



Եվ ծառը նման չէ ծառին,



Եվ քարը նման չէ քարին,



Եվ հողը սերմ չի օրորում,



Եվ մարդը չի պտղավորվում,



Ո՛չ մուտք, ո՛չ ելք,



Ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ,



Ոչ էլ` պտույտ.



Ձանձրույթ՝ ՏԻ-Ե-ԶԵ - ՐԱ՜ -ԿԱ՜Ն…



 



Վ. Հակոբյանի տողերը՝



Ծաղիկը չգիտեմ ինչ էր, բայց ծաղիկ չէր…



Աղբյուրը չգիտեմ ինչ էր, բայց աղբյուր չէր…



Երկինքը չգիտեմ ինչ էր, բայց երկինք չէր…



 



Կարծում եմ, պետք չէ գրագետ լինել՝ տեսնելու համար, որ սրանք տարբեր բանաստեղծություններ են:







ե. Սերգեյ Սարինյանը գրում է՝ «Երբ Դավիթ Հովհաննեսն ասում է, թե «ես բառ եմ դարձել», ապա դա իր խորքում ունի տաղանդի ներքին տառապանքը եւ կատարյալի ներքին ձգտումը (՞) (ո՞ւր է հիմնավորումը՝ Ն.Հ.): Բայց եթե մի դիլետանտ գրչակ նույնպես ասում է, թե՝ «բառ եմ որոնում», ապա դա իմիտացիա է ու բառագողություն ??? (ո՞ւր է հիմնավորումը՝ Ն.Հ.): Միլիտոնյանը իր արյան բջիջներով է զգում վայրկյանի հավերժությունը…» (՞) (տե՛ս «ԳԹ», 2013, 3, էջ 7):



 



ե/1. Սերգեյ Սարինյանը ստում է, քանզի երբեք չեմ ասել՝ «բառ եմ որոնում»», եւ ինքը հաստատ ոչ մի տեղ չի կարդացել սույն արտահայտությունը, ու գրքիս խորագիրը հետեւյալն է՝ «Ես բառ եմ դարձել» (2008), քանի՞ անգամ կարելի է կրկնել նույնը: Դավիթ Հովհաննեսին վկայակոչելու պարագան նույնպես պետք էր նշել փաստով, տարեթվով եւ ոչ թե օդում ցանել բառեր, հետո մոռանալ, թե ինչի մասին է խոսքը ու հղել Էդ. Միլիտոնյանի անունը: Սրանք նույնպես քննադատական մոտավոր - ա - պեսության վառ ապացույցներ են:



 



զ. Ուշագրավ մի փաստ եւս. սույն «ասույթների» քիչ սեղմ տարբերակը կարող եք ընթերցել՝ Ս. Սարինյան, Հայոց գրականության երկու դարը, (2009, հ. 5, էջ 544 - 550) գրքում: Այն գրվել է ի պատասխան Յուրա Խաչատրյանի «Ակադեմիկոսի պերճանքն ու թշվառությունը» հոդվածին, իհարկե, «Ի հեճուկս» հուշագրության  268-271 էջերը խնամքով խմբագրելուց հետո: Այս անգամ էլ ակադեմիկոսը չի խուսափել ինքնարտագրումից ու կաղապարներից՝ Յուրա Խաչատրյան-ը փոխարինելով Նաիրա Համբարձումյան անվամբ: Նշանաբանն ու բառապաշարն էլ նույնն են, քանզի բոլորիս է հայտնի` Սարինյանը սովորական բախտագուշակ չէ, այլ՝ «երեւելի»:



 



է. Պետք է խորապես հիասթափեցնեմ ակադեմիկոսին. «հավաքարարի կեցվածք» արտահայտությունը («ԳԹ», 2013, 3, էջ 6) սույն  ենթատեքստում դիտում եմ որպես առաքելություն՝ Սուրիկին ու նրա ստեղծած քննադատական աղբը մաքրելու: Ի վերջո, շատ հավաքարարներ, պահակներ, բանջարավաճառներ կամ հանքափորներ տարրական կուլտուրա ունեն ու մարդկանց վարկաբեկելու եւ վիրավորելու գավառամիտ սնոբիզմից հաստատ բարձր են: Իսկ ամենատարբեր անմակարդակ որակումների հաստատումը կամ ժխտումը միմիայն ՄԵԾՆ Ժամանակի խնդիրն է, ու «երեւելի» բախտագուշակն այստեղ հաստատ ԱՆԶՈՐ է:



 



Հ. Գ.



 



Հետաքրքիր է՝ այսքանից հետո ի՞նչ նկատի ունի Սերգեյ Սարինյանը, երբ խոսում է ճակատագրին նույնացող «գենետիկ սկզբի» մասին: Արդյոք վերոնշյալ աղավաղումները առավել տեսանելի չե՞ն դարձնում սույն երկխոսության «երեւելիի» ոչ միայն գենետիկ սկիզբը, այլեւ՝ մուտացիաները: Համենայնդեպս, պապիկս Ստալինգրադի ճակատամարտի մասնակից էր, հաշմանդամ եւ հրացանը ձեռքին չէր թաքնվել գերեզմանաքարերի արանքում…, իսկ մեծատուն նախնիներս (չեմ վախենում այդ բառը գրելուց) դեռեւս 17-րդ դարավերջին Նախիջեւանի «Ճահուկ-Շահապոնք» տեղանքում երկու եկեղեցի են կառուցել, 19-րդ դարում վերանորոգել եկեղեցիներ ու, զբաղվելով լուսավորչական ու հովանավորչական գործունեությամբ, գրել-կարդալ են սովորեցրել բոլոր սուիկանմաններին, որի համար ստացել են Փիրղալամյան (սուրբ գրիչ) ազգանունը (տե՛ս Արգամ Այվազյան, «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը», հ. Զ, Ե., 2010):



 



II



 



Ինչ վերաբերում է հնամաշ, բայց «փիլիսոփայական քննադատությամբ» լի պորտֆելը թեւի տակ «գլոբալ հարցեր» առաջադրող ակադեմիական գրագրին, ապա սա վաղուց իրեն ու իր «հանճարեղ մտքերը» սպառած արտագրող գեներատոր է, քանզի սրա նմանները կարող են միայն մոգոնել հատկապես 1937-ին հարիր թեմաներով, ինչպես՝ «Մեր գրականության զարգացման միտումները ու դրան խանգարող հակահեղափոխական տարրերը» կամ՝ «Ո՛չ ուղեղ, ո՛չ կարծիք, ո՛չ մտածելակերպ. միայն՝ գորշություն»: Սրա նշանաբանն է՝ կողոպտել արեւմտյան տեսաբաններին: Հետեւենք սույնի «մտքի թռիչքներին»`



 



ա. XX դարի 60-70-ական թվականներին արեւմտյան (հատկապես՝ ամերիկյան) պահպանողական տեսաբանական կողմնորոշումը միանգամայն զգուշավորությամբ վերաբերվեց ինչպես Յուլիա Կրիստեւայի «տեսական անարխիզմին», այնպես էլ՝ թելքելականներին, բացառությամբ՝ Ռոլան Բարտի, ով հետկառուցվածքաբանության անձեռնմխելիների ցուցակում էր: Այդ պատճառով էլ Կրիստեւայի մասնակցությունը եւ ազդեցությունը հետկառուցվածքաբանության նախնական ձեւավորման փուլերում՝ յեյլական դպրոցի որդեգրած եւ ֆենոմենոլոգիական ուղղություններով, նվազագույն է: Կրիստեւայի հաղթարշավը առավելապես նկատվեց հետկառուցվածքաբանության հետագա զարգացումներում, երբ նա հեղինակեց պոստմոդեռնիստական «ինտերտեքստ» հասկացությունը, ինչպես նաեւ բարենպաստ հող ստեղծեց ֆեմինիստական շարժման ազդեցության ու քննադատության համար եւ որպես գիտնական-տեսաբան ուղղակիորեն կանգնեց հետկառուցվածքաբանության ակունքներում: Կրիստեւան քննադատեց կառուցվածքաբանության դրույթները, ձեւակերպեց ու հիմնավորեց սուբյեկտի ապակենտրոնացման ու գրական տեքստի ա-կառուցվածքայնության վերաբերյալ ըմբռնումները: Քննադատելով Դերիդային՝ արտահայտեց միտքը, թե Դերիդայի «О грамматологии» աշխատանքի քաղաքականությունը ուղղված է նախ եւ առաջ ֆենոմենոլոգիայի քննադատությանը, որն ի վերջո հանգեցնում է «նեգատիվ» քննադատության «պոզիտիվացմանը»: Սակայն սույն միտքը արտահայտելը դեռեւս չի նշանակում, թե Կրիստեւան ֆենոմենոլոգիական հայացքներ ունի, ինչպես հայտնագործում է սույնը (տե՛ս «ԳԹ», 2013, 3, էջ 7), քանզի Կրիստեւայի աշխատանքները դիտարկելի են նախ եւ առաջ ինտերտեքստուալության եւ լեզվաբանական հոգեբանության տեսանկյուններից եւ Aritmia երեւույթին (որպես այդպիսին) նույնպես չունի անդրադարձներ:



 



բ. Սույնը խեղաթյուրել է նաեւ իմ՝ «Ինչպես ընթերցել. Ընթերցող-տեքստ-հեղինակ» հոդվածի խորագիրը եւ նրանում ամփոփված դրույթները (տե՛ս «Գարուն», 2012, 5-6, էջ 32-38)՝ աղավաղելով ու խառնելով Aritmia էսսեին (տե՛ս «ԳԹ» հավելված, 2012, 19 հոկտ., էջ 4): Կրիստեւայից բերված մտքերի կողքին, կույրի համար էլ տեսանելիություն