«Սարոյանի երկիրը» ֆիլմը մասնակցելու է Լոկառնոյի կինոփառատոնին

«Սարոյանի երկիրը» ֆիլմը մասնակցելու է Լոկառնոյի կինոփառատոնին
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» էլոկտրոնային լրատվականի հաղորդմամբ` Հրանտ Դինքի զարմուհի Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմը, որը մասնակցել էր Ստամբուլի 32-րդ միջազգային կինոփառատոնին, կներկայացվի նաև օգոստոսի 7-17 կայանալիք Լոկառնոյի 66-րդ միջազգային փառատոնին: Տեղեկացվում է նաև, որ ֆիլմը ցուցադրվելու է փառատոնի «Open Doors» ծրագրի շրջանակներում:



Նշենք նաև, որ «Սարոյանի երկրը» ցուցադրվեց նախորդ շաբաթ Երևանում կայացած Ոսկե ծիրան փառատոնի «Հայաստանի համայնապատկեր» ծրագրի շրջանակներում:



Լուսին Դինքի ֆիլմը պատմում է 1964 թվականին Սարոյանի Բիթլիս կատարած այցելության մասին: Ներկայացված է նրա հուշերն ու պատմվածքները, տպավոորությունները և ճանապարհին ընկերների հետ ունեցած խոսակցությունները: Սարոյանի կերպարը մարմնավորում է թուրք գրող Ալի Բայրամօղլուն, իսկ Գևորգ Մալիքյանը խաղում է Սարոյանի քեռու` Խոսրովի դերում:



 Ermenihaber.am