Հույսի զորությունը

Հույսի զորությունը

Չորս մոմեր, դանդաղ վառվելով, գրեթե մարում էին: Չորսբոլորն այնքան խաղաղ էր ու լուռ, որ կարելի էր լսել նրանց շշուկով զրույցը: Առաջին մոմն ասում է.





- Ես խաղաղությունն եմ: Ցավոք, մարդիկ չեն կարողանում ինձ պահել: Ինձ այլ բան չի մնում, քան հանգելը: Եվ մոմը հանգում է: Երկրորդ մոմն ասում է. - Ես հավատն եմ: Դժբախտաբար, մարդիկ չեն ուզում ոչինչ լսել, այլեւս իմաստ չունի վառվել: Ու նա նույնպես հանգում է: Երրորդ մոմը տխրությամբ ասում է. - Ես սերն եմ: Ես այլեւս ուժ չունեմ վառվելու: Մարդիկ չեն գնահատում ինձ: Նրանք ոչ կարողանում են սիրել, ոչ սիրվել: Ու դանդաղ հանգում է: Այդ պահին վազելով ներս է մտնում մի երեխա ու բացականչում. - Օ՜, ո՛չ, այս ի՞նչ եք անում, եթե դուք բոլորդ հանգեք, ես կվախենամ, դուք պետք է վառվե՛ք, ես վախենում եմ մթությունից: - Մի վախեցիր, մի լացիր, քանի դեռ ես վառվում եմ, մյուս երեքն էլ կվառվեն,-ասում է չորրորդ մոմը: Նա հույսի մոմն էր:  



Պատրաստեց Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆԸ