Մարզադաշտի փոխարեն կալանավայր կկառուցեն

Մարզադաշտի փոխարեն կալանավայր կկառուցեն

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրզփակիչ փուլի անցկացմանը նախապատրաստվող Բրազիլիայում ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել:  Մանաուս քաղաքում հատուկ այդ առաջնության համար կառուցվող՝ «Arena da Amazonia» մարզադաշտը, որի նախագիծն արժե 146 մլն ֆունտ ստերլինգ, մրցաշարից հետո կարող է վերածվել կալանավայրի:



Բանն այն , որ 44 000 հանդիսականի համար նախատեսված այս մարզադաշտը, շատերի մտավախությամբ կարող է առաջնությունից հետո պարապուրդի մատնվել:
Սակայն տեղի բանտի պետը առաջարկել է մարզադաշտի տարածքն օգտնագործել որպես կալանավայր, որտեղ կպահվեն մեղադրյալները մինչ այլ բանտ տեղափոխվելը:



Մանաուսի բանտը տեղավորում է 200-300 բանտարկյալների, սակայն ներկա պահին այնտեղ գտնվում են 1000-ից ավելին։